Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Գարեջրի մեջ մարինացված միսն իջեցնում է քաղցկեղի վտանգը

Գարեջրի մեջ մարինացված միսն իջեցնում է քաղցկեղի վտանգը

Ով չի սիրում սառը գարեջուր խորովածից առաջ` ամռան տապին: Այժմ կարելի է վայելել խորովածը նույնիսկ ավելի շատ, քանի որ նոր հետազոտությունը ցույց է տվել, որ նախքան տապակելը մարինացված միսն իջեցնում է քաղցկեղի առաջացման վտանգը:

 

Հետազոտությունները ցույց են տվել, որ երբեմն գրիլի միսը պատրաստելուց հետո կարող է պարունակել քաղցկեղածին նյութեր: Ոմանք կարող են հակաճառել, որ գրիլի միսը հիանալի բույր ունի: Սակայն այդ բույրն առաջանում է մոլեկուլների ձեւափոխման հաշվին՝ այսպես կոչված պոլիցիկլիկ արոմատիկ ածխաջրածինների (ՊԱԱ), որոնք վնասում են ԴՆԹ-ն՝ այդպիսով բարձրացնելով հաստ աղու քաղցկեղով հիվանդանալու շանսերը, հաղորդում է Fox News-ը:

 

Agricultural and Food Chemistry ամսագրում հրապարակված հետազոտության մեջ գիտնականները հուշում են խնդրի լուծումը. պարզվում է, որ տապակելուց առաջ պետք է մսին գարեջուր ավելացնել:

 

Հետազոտողները համարում են, որ տապակելուց առաջ մսին հակաօքսիդանտներ ավելացնելով կարելի է արգելակել ՊԱԱ-ի եւ ազատ ռադիկալների առաջացումը բարձր ջերմաստիճանի պայմաններում: Գարեջուրը հարուստ է հակաօքսիդանտներով՝ մելանոիդինների տեսքով, որոնք առաջանում են գարու տաքացումից:

 

Այլ հետազոտություններն առաջարկում են ավելացնել բանջարեղեն եւ կանաչի, քաղցկեղածին նյութերի ձեւավորումը քչացնելու համար: Գիտնականները հայտնաբերել են, որ միսը գարեջրի, գինու եւ թեյի մեջ մարինացնելով կարելի է տապակման ժամանակ կրճատել պոտենցիալ քաղցկեղածին նյութերի մակարդակը: Եվ ինչքան ավելի մուգ է գարեջուրը, այնքան ավելի լավ է մարինացման համար:

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. goodfon.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ