Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Ձմերուկի օշարակը փոխարինում է ճնշումն իջեցնող դեղորայքին

Ձմերուկի օշարակը փոխարինում է ճնշումն իջեցնող դեղորայքին

Ձմերուկն իջեցնում է արյան ճնշումը՝ նվազեցնելով գեր մարդկանց մոտ սրտի կաթվածի ռիսկը: Այս մասին հաղորդում է Meddaily-ն՝ հղում կատարելով The Daily Mail-ին:

 

Ինչպես հայտնի է՝ սրտի ճակատագրական «հարձակումների» մեծ մասը տեղի է ունենում ձմռանը՝ ցածր ջերմաստիճանի պարագայում:

 

Չսառչելու համար մարմինն սկսում է գործադրել բոլոր ջանքերը, և օրգանիզմում գերբեռնվածություն է առաջանում՝ սրտի և անոթների վրա, ինչի արդյունքում էլ բարձրանում է ճնշումը:

 

Ֆլորիդայի համալսարանի պրոֆեսոր Արտուրո Ֆիգերոայի խոսքով՝ կամավորների վրա փորձարկումներն ապացուցել են, որ ձմերուկի օշարակի օգտագործումից հետո մարդկանց մոտ նվազում է արյան ճնշումը: 

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ