Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Սննդի որակն ու ասթմայի ծանրությունը փոխկապակցված են. tert.am

Սննդի որակն ու ասթմայի ծանրությունը փոխկապակցված են. tert.am

Ավստրալիայի գիտնականների վերջին հետազոտությունների արդյունքները փաստում են, որ պատշաճ սննդակարգը կարող է նվազեցնել ասթմայի ախտանիշները: Այս մասին հաղորդում է Meddaily-ն` հղում կատարելով NDTV Cooks-ին:

 

Պարզվել է, որ ճարպերով հագեցված սննդակարգը բարձրացնում է ասթմայի «հարձակումների» վտանգը: Բացի այդ, հագեցած ճարպերը նվազեցնում են ասթմայի համար նախատեսված դեղամիջոցների արդյունավետությունը:

 

Նյուքասլ համալսարանի կենսաքիմիկոս Լիզա Վուդը նշել է, որ մշակվել է օգտակար և վնասակար սննդամթերքների ցուցակը, որից կարող են օգտվել ասթմատիկները: Սակայն դա չի նշանակում, որ սննդակարգը ամբողջությամբ փոխարինում է դեղորայքին:

 

Մասնագետներն ընդհանուր առմամբ՝ առաջարկում են բանջարեղեն և միրգ օգտագործել: Գիտնականները դեռ պետք է պարզեն, թե արդյո՞ք վատ սնվելը մեծացնում է ասթմայի ռիսկային գործոնը:

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ