Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

ԱՄՆ-ում գենետիկորեն մոդիֆիկացված բրնձի նոր տեսակ են ստեղծել

ԱՄՆ-ում գենետիկորեն մոդիֆիկացված բրնձի նոր տեսակ են ստեղծել

ԱՄՆ-ի մասնագետները գենետիկորեն մոդիֆիկացված բրնձի նոր տեսակ են ստեղծել, որն աճում է  նաեւ երաշտի պայմաններում եւ աղակալած ցանքատարածքներում, գրված է New Sсientist շաբաթաթերթում:

 

ՄԱԿ-ի մասնագետների  հաշվարկներով՝ ամեն տարի աշխարհում երաշտի հետեւանքով 13 մլրդ դոլարի բրինձ է ոչնչանում: Եվս մեկ միլիարդին համարժեք բերք է փչանում ցանքատարածությունների աղակալման պատճառով: 

 

Այժմ առաջադեմ լաբորատորիաներում գիտնականները բրնձի առավել կայուն տեսակներ ստեղծելու ուղղությամբ են աշխատում: Քալիֆորնիացի մասնագետները նման բրնձի ստեղծման համար գարու, ջրկոտեմի եւ հողային մանրէներից մեկի գեներ են օգտագործել:

 

Վերջին երկու տարում անցկացված փորձնական ցանքսը ցույց է տվել, որ բերքը  12-42% ավելի է ստացվում, քան համանման պայմաններում աճեցված սովորական բրինձը, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. delfi.ua
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ