Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Սննդաբաները պարզել են, թե ինչ խոտաբույսեր են օգտակար թեյի մեջ ավելացնելու համար

Սննդաբաները պարզել են, թե ինչ խոտաբույսեր են օգտակար թեյի մեջ ավելացնելու համար

Ամերիկացի սննդաբանները խորհուրդ են տալիս բարելավել ըմպելիքի հատկությունները՝ բնական խոտաբույսերի ու համեմունքների միջոցով: Կոկորդի ցավի կամ հազի դեպքում օգտակար է թեյի մեջ անիսոնի պտուղներ ավելացնելը:

 

Վաղենիկի ծաղիկներն ու սերմերը հայտնի են մանրէասպան հատկությամբ, ուստի դրանցից պատրաստված թեյն օգնում է մրսածության ու անգինայի դեպքում, հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ն:

 

Հասմիկն օգնում է վերականգնել ուժերն ու հաղթահարել քրոնիկ հոգնածությունը, բարձրացնում է ցածր զարկերակային ճնշումը, կարգավորում է մարսողությունը ու ախորժաբեր է:

 

Իմբիրի արմատը տաքացնում ու առույգացնում է, ակտիվացնում է նյութափոխանակությունը:

 

Նարդոսը հանգստացնող ու թուլացնող հատկություն ունի: Նարդոսով թեյը պայքարում է անքնության ու նեւրոզների դեմ:

 

Անանուխն օգնում է ստամոքսի խանգարումների, ջերմության ու տենդի դեպքում: Այն նաեւ նպաստում է կոկորդի բորբոքման ապաքինմանը:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. tea-coffee.info
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

05.07.2014

Հարգելի Edita, «Վիտրում-պրենտալ» օգտագործելուց առաջ միշտ խորհրդակցեք գինեկոլոգի հետ, քանի որ յուրաքանչյուր վիտամինային կոմպլեքս հաճախակի և երկարաժամկետ կիրռման դեպքում կարող է հանգեցնել հիպերվիտամինոզի, ինչն էլ իր հերթին բացասաբար ու հիվանդագին է անդրադառնում օրգանիզմի վրա:

Մեդ-Պրակտիկ

05.07.2014

Հարգելի Edita, մարդկանց և բարձրակարգ ողնաշարավոր կենդանիների օրգանիզմում ֆոլաթթու չի սինթեզվում անհրաժեշտ քանակությամբ, չնչին քանակությամբ ֆոլոթթու սինթեզվում է հաստ աղիքի միկրոֆլորայի կողմից: Այն մեծ քանակությամբ պարունակվում է կանաչ բանջարեղենի մեջ, որոշ ցիտրուսային և լոբազգի բույսերի, խմորիչի (դրոժի), տավարի լյարդի և բնական մեղրի բաղադրության մեջ: 
Եթե դուք ունեք երիկամային խնդիրներ կամ լեղաքարային հիվանդություններ, ապա մասուրի թեյը հակացուցված է օգտագործել: Անգամ հղիության ընթացքում հարկավոր է զգուշանալ և խորհրդակցել գինեկոլոգի հետ:  

Edita

13.06.2014

Barev dez.. ing hagaxakanutyamb karoxe hxin oktagortel vitrum prental forte dexamigoc@ ev uni haka cucumner.

Edita

13.06.2014

barev dez es mi harc unem ingne parunakum folattu.Krelie hxi knog@ oktagortel masuri tey.

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ