Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Մրգերի եւ բանջարեղենի ամենօրյա օգտագործման դերը մարդկանց վարքագծում

Մրգերի եւ բանջարեղենի ամենօրյա օգտագործման դերը մարդկանց վարքագծում

Մրգերի եւ բանջարեղենի ամենօրյա օգտագործումը սննդակարգում մարդկանց ավելի երջանիկ է դարձնում: Բրիտանացի հետազոտողները փորձարկում են իրականացրել եւ ուսումնասիրել 8 հազար մարդու վարքը:

 

Արդյունքում նրանք եկել են եզրակացության, որ ամեն օր օգտագործվող մրգերի քանակի ավելացման հաշվին բարելավվում է մարդու հոգեբանական բարեկեցությունը, հաղորդում է Delate.info-ն:

Նաեւ հաշվարկվել է, որ ամեն օր անհրաժեշտ է ուտել 7 բաժին տարբեր մրգեր (մեկ բաժինը հավասար է 80 գրամի): Այդ դեպքում, ըստ հետազոտողների, կարելի է հասնել էմոցիոնալ վերելքի պիկին:

Շատ արեւմտյան երկրներում մարդկանց առաջարկում են օգտագործել 5 բաժին մրգեր՝ սրտանոթային համակարգի օրգանների առողջության ամրապնդման եւ քաղցկեղից պաշտպանվելու համար:

Բացի այդ, գիտնականները պարզել են, որ Մեծ Բրիտանիայում բնակիչների միայն  10 տոկոսն է ուտում անհրաժեշտ չափով մրգեր: Մնացածը կամ ընդհանրապես միրգ չեն ուտում, կամ օգտագործում են ոչ բավարար չափով:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. odnoklasnizi.vip.by
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ