Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Ոգելից խմիչքը չափավոր օգտագործող մարդիկ չօգտագործողներից ավելի երկար են ապրում

Ոգելից խմիչքը չափավոր օգտագործող մարդիկ չօգտագործողներից ավելի երկար են ապրում

Մահացության մակարդակն այն մարդկանց շրջանում, ովքեր սպիրտային խմիչք չեն օգտագործում, շատ ավելի բարձր է, քան նրանց շրջանում, ովքեր օրական միջինը մեկից-երեք բաժակ որեւէ տեսակի ոգելից խմիչք են օգտագործում, ասվում է հետազոտության մեջ, որն անցկացրել է «Ալկոհոլիզմ» ամսագրի թիմը:

Հետազոտողները հսկողության տակ գտնվող մարդկանց բաժանել են երեք խմբի՝ չխմողներ, չափավոր խմողներ ու չարաշահողներ: Պարզվում է, որ ալկոհոլի չափավոր օգտագործումն ամենաքիչն է վնասում առողջությանը, գրում է The Independent պարբերականը:

Թեքսասի համալսարանի գիտնականների խումբը հետեւել է ավելի քան 1800 կամավորի 20 տարվա ընթացքում: Երեք խմբից ավելի քիչ թվով մարդիկ մահացել են չափավոր օգտագործողների շրջանում: Ընդ որում, հետազոտողներն ընդգծում են, որ հաշվի են առել նաեւ այնպիսի գործոններ, ինչպես հասակը, սոցիալական ապահովությունը, սեռը եւ առողջության ընդհանուր մակարդակը, հաղորդում է Russia Today-ը:

«Նույնիսկ հաշվի առնելով ավանդական եւ ոչ ավանդական փոփոխական ուսումնասիրությունները՝ ալկոհոլի չափավոր օգտագործումը շարունակում էր դրականորեն ազդել մահացության ռիսկերի կանխատեսման վրա»,- ասվում է զեկույցում:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. supreme2.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ