Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Մտավոր հնարավորություններին նպաստող սննդամթերքի լավագույն ցանկը

Մտավոր հնարավորություններին նպաստող սննդամթերքի լավագույն ցանկը

ԱՄՆ գիտնականները կազմել են այն սննդամթերքների վարկանիշը, որոնք դրական են անդրադառնում մարդկանց ինտելեկտի վրա՝ ակտիվացնելով մտածողական գործընթացները:

Այդ ցանկում ներառված է ընդամենը չորս մթերք՝ համապատասխանաբար դասակարգված ըստ միկրոտարրերի ու վիտամինների պարունակության, որոնք նպաստում են վաղ տարիքում ինտելեկտի ձեւավորմանն ու դրա հետագա զարգացմանը:

Այդ ցուցակի առաջին հորիզոնականում յուղոտ ծովային ձուկն է: Այն պարունակում է Օմեգա-3, որն անհրաժեշտ է մարդու մոտ գորշ նյութի որակական կազմի համար, հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ն:

Հաջորդ մթերքը, որը ներառվել է ցուցակում, կաթն է ու դրանից պատրաստված բոլոր մթերքները: Այն խթանում է հիշողությունն ու տրամաբանական մտածողությունը: Երրորդ հորիզոնականում են հատիկավորները, որոնք պարունակում են մեծ քանակությամբ В վիտամին:

Վերջին հորիզոնականում է պոմիդորը: Այդ մթերքը պարունակում է լիկոպեին, որը չեզոքացնում է գլխուղեղի վրա բացասական ազդեցությունները:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. supercook.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ