Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Ցորենի ծիլերի հյութը բոլոր օրգաններից դուրս է հանում տոքսինները

Ցորենի ծիլերի հյութը բոլոր օրգաններից դուրս է հանում տոքսինները

Հացահատիկների կիրառումը սննդում հայտնի է որպես օրգանիզմի առողջացման բավական հայտնի մեթոդ: Բրիտանացի գիտնականներն առաջարկում են օրգանիզմի մաքրման նոր մեթոդ, որը հիմնված է ցորենի ծիլերի վրա:

Նրանք խորհուրդ են տալիս լավագույն արդյունքի հասնելու համար օրական 30 միլիգրամ ցորենի ծիլերի հյութ խմել: Դրանցում պարունակվում են մի շարք վիտամիններ ու հանքանյութեր, ինչպես նաեւ 80 տոկոս քլորոֆիլ, առանց որի անհնար է բջիջներում ֆոտոսինթեզի գործընթացը, հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ին:

Ցորենի հատիկների հյութի փոքր չափաբաժինն՝  օգտակար նյութերի ու ամինաթթուների քանակությամբ, համարժեք է հինգ կիլոգրամ բանջարեղենի: Բուժիչ ըմպելիքն ունի մաքրող հատկություններ՝ տոքսինները հեռացնում է լյարդից, աղիքներից ու ստամոքսից, թոքերից ու երիկամներից:

Ցորենի ծիլերի հյութը թարմացնում է արյունը: Դրանում առկա է ակտիվ երկաթ, ինչը խթանում է արյունատար համակարգի աշխատանքը, բարձրացնում է հեմոգլոբինի մակարդակը, կարգավորում է զարկերակային ճնշումը: Բարելավվում է արյան բաղադրությունն ու անոթները, ինչն իր հերթին նպաստում է սրտի աշխատանքի կարգավորմանը:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. lubim-zhizn.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ