Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Ընդեղենի հաճախակի օգտագործումը նվազեցնում է մահվան վտանգը եւ կանխում ճարպակալումը

Ընդեղենի հաճախակի օգտագործումը նվազեցնում է մահվան վտանգը եւ կանխում ճարպակալումը

Ընդեղենի ամենօրյա օգտագործումը 20%-ով նվազեցնում է մահվան եւ տարբեր հիվանդությունների վտանգը, ասվում է  New England Journal of Medicine ամսագրում հրապարակված հոդվածում:

«Ամենաակնհայտ օգուտը սրտի հիվանդություններից մահացության նվազումն է  29%-ով: Մենք զգալի նվազում տեսանք նաեւ քաղցկեղից մահվան վտանգի դեպքում` 11% », -նշել է Չարլզ Ֆաչսը (Charles Fuchs)` Բոստոնի Չարլզ Դանի եւ Սիդնի Ֆաբերի անվան քաղցկեղի ինստիտուտից (ԱՄՆ):

Ֆաչսն ու  գործընկերներն իրենց հետազոտության համար օգտագործել են նախկինում արված երկու ուսումնասիրության արդյունքներ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Գիտնականները պարզել են, որ ընդեղեն ավելի շատ օգտագործած մարդիկ  ավելի նրբակազմ են եղել, քիչ են ծխել, հաճախ են զբաղվել սպորտով, վիտամիններ են օգտագործել, ինչպես նաեւ կերել են ավելի շատ մրգեր ու բանջարեղեն եւ ավելի շատ ալկոհոլ կիրառել:

Հետազոտողները չափաբաժին են ընտրել 30 գրամը եւ ապացուցել են, որ ընդեղենի չափաբաժինը շաբաթական մեկ անգամից էլ հազվադեպ  ուտողների մոտ  մահվան հավանականությունը նվազել է 7%-ով, շաբաթական մեկ անգամ ուտողների մոտ`11%-ով, 2-4 անգամ` 13%-ով, 5-6 անգամ` 15%-ով, 7 կամ ավելի անգամ` 20%-ով:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. pitanie-pro.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ