Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Կոֆեինի օգտագործումը պետք է սինքրոնացնել «ներքին ժամացույցի» հետ

Կոֆեինի օգտագործումը պետք է սինքրոնացնել «ներքին ժամացույցի» հետ

Շատերը չեն կարող պատկերացնել իրենց վաղ առավոտը առանց մի բաժակ սուրճի: Սակայն մասնագետների կարծիքով ըմպելիքի օգտագործման ամենալավագույն ժամանակահատվածն է 9:30 - 11:30, գրում է The Telegraph-ը:

 

Պատճառն այն է, որ կոֆեինը փոխազդում է կորտիզոլ հորմոնի հետ, որն օգնում է կարգավորել «ներքին ժամացույցը» եւ ուժեղացնել ուշադրությունը:

Կորտիզոլի պարունակությունը ինքնին բարձր է արթնանալուց հետո: Այն բարձր է մնում դեռեւս մեկ ժամվա ընթացքում: Պիկն առավոտյան 8:00-9:00 ընկած ժամանակահատվածն է:   Մասնագետները խորհուրդ են տալիս սուրճն ըմպել, երբ կորտիզոլի էքսպրեսիայի պիկն անցնի: Այս մասին հաղորդում է MedDaily.ru-ն:

Կորտիզոլը մեծ քանակությամբ արտադրվում է սթրեսի ժամանակ, այն օգնում է էներգետիկ ռեսուրսները գլյուկոզայի վերածել, որը կարող է օգտագործվել բջիջների կողմից:

Սուրճի օգտագործումը պետք է սինքրոնացվի նաեւ մարդու քնելու ժամի հետ:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. www.rg.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ