Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Գիտնականները հայտնել են ավելորդ քաշը նվազեցնող լավագույն հյութի անունը

Գիտնականները հայտնել են ավելորդ քաշը նվազեցնող լավագույն հյութի անունը

ԱՄՆ-ի Վանդերբիլդտի համալսարանի գիտաշխատողների ուսումնասիրությունն ապացուցել է, որ մարմնի ավելորդ քաշի դեմ պայքարի լավագույն միրգը թուրինջն է: Մասնագետները 14 շաբաթ փորձարկումներից հետո համոզվել են, որ թուրինջը նպաստում է նիհարելուն:

Կամավորները 14 շաբաթվա ընթացքում ընթրիքից առաջ խմել են կես բաժակ թուրինջի հյութ կամ էլ կերել մրգի կեսը: Ուսումնասիրության արդյունքով՝ պարզվել է, որ կամավորների քաշը նվազել է, հաղորդում է «ԵվրոՍմին»:

Փորձի ընթացքում մասնակիցները միջինը կորցրել են քաշի 7% -ը` 7-10 կգ: Բացի այդ, ամեն օր թուրինջ օգտագործող կամավորների մոտ զգալի բարձրացել է օգտակար  HDL-խոլեստերինի քանակն արյան մեջ: Բժիշկները նաեւ նկատել էին, որ թուրինջի հյութը բարելավում է երիկամների աշխատանքը եւ ամրապնդում դիմադրողական համակարգը` շնորհիվ С վիտամինի մեծ քանակության:

Մասնագետները նաեւ  զգուշացնում են, որ թուրինջի հյութով չի կարելի խոլեստերինը  նվազեցնող դեղեր խմել: Հյութի օրական  օպտիմալ չափաբաժինն է կես բաժակը:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. kachestvo.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ