Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Սրտաբանները անոթների առողջությունը հայտնաբերել են նռան մեջ

Սրտաբանները անոթների առողջությունը հայտնաբերել են նռան մեջ

Նուռը կարող է մաքրել զարկերակները՝ արագեցնելով արյան հոսքը, նշում է The Times of India-ն: Նռան մեջ առկա են հակաօքսիդանտներ, պոլիֆենոլներ, որոնք մաքրում են ճարպային կուտակումները: 

Միացությունները փրկում են անոթները կարծրացումից, որը սպառնում է սրտի կաթվածով հիվանդներին: Բացի այդ, մի շարք հետազոտություններ վկայում են, որ նուռը կանխում է կրծքի քաղցկեղը, ընդ որում՝ չազդելով առոջության վրա, ինչպես նաեւ նվազեցնում է ցածր խտությամբ լիպոպրոտեինների մակարդակը («վնասակար խոլեստերին») եւ բարձրացնում բարձր խտությամբ լիպոպրոտեինների մակարդակը, հաղորդում է  MedDaily.ru-ն:

Նուռը հատկապես օգտակար է արյան բարձր ճնշում ունեցողների համար, քանի որ իջեցնում է այն, իսկ նռան հյութը կանխում է ատամների վրա փառի առաջացումը: Ակտիվ մարդկանց մոտ նուռը դադարեցնում է աճառային շերտի քայքայումը, ինչը սպառնում է ո՛չ միայն ծերերին, այլ նաեւ մարզիկներին:

Սկզբնաղբյուր. med-practic.com
Լուսանկարը. granat-info.ru
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ