Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Քաղցը բարելավում է աղիների միկրոֆլորան և երկարացնում կյանքը

Քաղցը բարելավում է աղիների միկրոֆլորան և երկարացնում կյանքը

Երկարատև քաղցը բարելավել է լաբորատոր մկների աղիների միկրոֆլորան, օրգանիզմում փոքր-ինչ փոխել նյութափոխանակությունը և մի քանի շաբաթով երկարացրել նրանց կյանքը:

Այս ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են Nature Communications ամսագրում:

Ուսումնասիրողները կարծում են, որ սննդակարգում կալորիականության 30-40% նվազեցումը երկարացնում է մարդու կյանքը: Դա ապացուցվել է մկների և առնետների վրա անցկացված բազմաթիվ փորձերի արդյունքում: Սակայն շիմպանզեների և մակակաների վրա անցկացված նմանատիպ փորձերը ցույց են տվել, որ այս արդյունքը մի շարք պրիմատների մոտ բացակայում է:

Շանհայի տրանսպորտի համալսարանի գիտնականների մի խումբ՝ Լիպին Չժաոյի ղեկավարությամբ, հետևելով լաբորատոր առնետներին, որոնց երկար ժամանակով զրկել էին սննդից, բացահայտել է այս երևույթի հավանական պատճառները:

Օրգանիզմի և աղիների միկրոֆլորայի միջև գոյություն ունի բարդ փոխադարձ կապ՝ նշում են ուսումնասիրողները: Սննդակարգի փոփոխությունը փոփոխում է նաև բակտերիաների կազմը, որն էլ արդյունքում փոփոխում է նյութափոխանակությունը և դիմադրողականությունը:

Դեռ հայտնի չէ՝ արդյոք այս օրինաչափությունը գործո՞ւմ է պրիմատների աղիքային միկրոֆլորայում, թե՞ ոչ:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. rusverlag.de
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ