Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Թեյն ու սուրճն ավելի լավ է չարաշահել, քան ընդհանրապես չօգտագործել

Թեյն ու սուրճն ավելի լավ է չարաշահել, քան ընդհանրապես չօգտագործել

Սուրճի և թեյի սիրահարները երբեմն մտավախություն են ունենում, որ շատ կոֆեինը վնասում է իրենց առողջությանը: Իրականում բժիշկները նույնպես խորհուրդ են տալիս չչարաշահել այդ ըմպելիքները, քանի որ դա կարող է հանգեցնել ճնշման բարձրացման, սրտի աշխատանքի արագացման և այլն:

 

Սակայն Փարիզում անցկացված նոր հետազոտությունը ցույց է տվել, որ կոֆեին պարունակող խմիչքների հադեպ սերը թեև կարող է որոշակիորեն վնասել առողջությանը, սակայն ավելի լավ է, քան ամբողջությամբ դրանցից հրաժարվելը, հաղորդում է kedem-ը:

Գիտնականները շուրջ 10 տարի հետևել են մի քանի հազար մարդու և պարզել են, որ օրական ավելի քան չորս բաժակ թեյ խմող մարդիկ ունեն ամենացածր սիստոլիկ և դիաստոլիկ ճնշում: Ամենաբարձր ճնշում ունեն այն մարդիկ, որոնք չեն սիրում ո՛չ սուրճ, ո՛չ թեյ:

Գիտնականները թեյի և սուրճի բարերար ազդեցությունը մեկնաբանում են հակաօքսիդանտների բարձր պարունակությամբ, որոնք ամրացնում են անոթները:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. moiasemia.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ