Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Հում սխտորը կարող է երկու անգամ կրճատել թոքերի քաղցկեղի առաջացման սպառնալիքը

Հում սխտորը կարող է երկու անգամ կրճատել թոքերի քաղցկեղի առաջացման սպառնալիքը

Հին ավանդույթների համաձայն՝ սխտորի մեկ ատամը կարող է պաշտպանել վամպիրների հարձակումներից, սակայն այս բանջարեղենն այլ կարևոր հատկանիշներ ևս ունի:

 

Չինացի գիտնականները հայտնաբերել են, որ հում սխտորն, իրոք, կարող է պաշտպանել թոքերի քաղցկեղից:

Ուսումնասիրողները ենթադրում են, որ այդ հատկության գաղտնիքը սխտորի մեջ պարունակվող ալիցին քիմիական միացությունն է, որը ոչ միայն նվազեցնում է բորբոքումները, այլև զգալիորեն նվազեցնում է օրգանիզմում ազատ ռադիկալներից առաջացած վնասները: Ուսումնասիրության համար գիտնականների խումբը 2003-2010 թթ. 1424 թոքերի քաղցկեղով հիվանդ և 4500 առողջ մարդկանց է ուսումնասիրել: Արդյունքները ցույց են տվել, որ հում սխտորը չծխողների մոտ 44 %-ով նվազեցնում է թոքերի քաղցկեղով հիվանդանալու ռիսկերը:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. med-practic.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ