Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Գոյություն ունի կապ մարդու ընդունած սննդի և արյան բաղադրության միջև

Գոյություն ունի կապ մարդու ընդունած սննդի և արյան բաղադրության միջև

Մարդու օրգանիզմում, կապված նրա սոցիալ-տնտեսական կագավիճակի հետ, տարբեր քիմիական նյութեր են կուտակվում: Այդ մասին են վկայում Առողջապահության եւ շրջակա միջավայրի հարցերով եվրոպական կենտրոնի մասնագետների ուսումնասիրությունները:

«Մենք բացահայտել ենք մոտ 18 նյութ` կապված մարդու սոցիալ-տնտեսական կարգավիճակի հետ: Դրանց կուտակումը պայմանավորված է կենսակերպով: Դիետան հատկապես կարեւոր է ունեւոր անձանց մոտ: Ծովամթերքի հաճախակի օգտագործումը կարող է օրգանիզմում բարձրացնել սնդիկի մակարդակը: Ավելի չունեւոր մարդկանց մոտ մենք նկատել ենք կապար, կադմիում»,-«The Telegraph»-ին ասել է հետազոտության հեղինակ Ջեսիկա Թիրելը:

Հետազոտության արդյունքներով նաեւ պարզվել է, որ 9  միացություններ հիմնականում հատուկ են բարձր եկամուտներ եւ սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց: Դրանց թվում են մկնդեղը, սնդիկը, բենզոֆենոն -3-ը եւ այլն:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. liveinternet.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ