Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Նռան հյութը պայքարում է արյան մեջ առկա ճարպաթթուների դեմ

Նռան հյութը պայքարում է արյան մեջ առկա ճարպաթթուների դեմ

Բացի այն, որ նուռը արժեքավոր սննամթերք է, այն նաև օգտագործվում է ոչ ավանդական բժշկության մեջ, որպես դեղամիջոց: Նուռն ունի շատ օգտակար հատկություններ:

 

Նռան հյութը պարունակում է В խմբի վիտամիններ, С, РР վիտամինների մեծ քանակ, ինչպես նաև А պրովիտամին (կարոտին), որոնք օրգանիզմի նյութափոխանակության համար մեծ դեր են խաղում, կարգավորում են ճարպերի և ածխաջրերի նյութափոխանակությունը:

Նռան մզվածքը օգտագործում են, որպես արյունաստեղծ միջոց` սրտանոթային հիվանդությունների կանխարգելման համար: Օգտակար է նաև մրսածության ժամանակ:

Նուռը հարուստ է հանքանյութերով, պարունակում է նաև կալցիում, ֆոսֆոր, յոդ, երկաթ, նատրիում:

Ուշագրավ է այն փաստը, որ նռան հյութը նվազեցնում է արյան մեջ առկա ճարպաթթուների պարունակությունը, իսկ վերջիններս հանդիսանում են կանանց և տղամարդկանց որովայնի հատվածում ճարպի կուտակման հիմնական պատճառը:

Այս ուղղությամբ ուսումնասիրություններ են կատարել բրիտանացի բժիշկները և նրանք խորհուրդ են տալիս դրական արդյունք ստանալու համար նռան հյութն ընդունել կանոնավոր կերպով:

Սկզբնաղբյուր. aysor.am
Լուսանկարը. vitaportal.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ