Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Չամիչի պարբերաբար օգտագործումը հանգստացնում է նյարդային համակարգը

Չամիչի պարբերաբար օգտագործումը հանգստացնում է նյարդային համակարգը

Չամիչը ոչ միայն հաճելի է քիմքի համար, այլև՝ օժտված է բազմաթիվ օգտակար հատկություններով: Չամիչի պարբերբար օգտագործումը ամրապնդում է նյարդային համակարգը:

 

Բժիշկները խորհուրդ են տալիս չամիչ ուտել անեմիայի և ընդհանուր թուլության ժամանակ, տենդի և աղեստամոքսային տրակտի խանգարումների ժամանակ, ինչպես նաև սրտի և երիկամների հիվանդությունների ժամանակ:

Օգտակար է թոքերը, սիրտը, նյարդային համակարգը ամրապնդելու համար, ունի թուլացնող հատկություն, որի հետևանքով ճնշում է ցասումը և հանդարտեցնում նյարդերը: Անգամ կարիեսը և լնդերի հիվանդությունները կարելի է բուժել չամիչի օգնությամբ:

Չամիչը հարուստ է օգտակար հանքային աղերով, օրգանական թթուներով և վիտամիններով:

Չամիչում  8 անգամ ավել գլյուկոզը և ֆրուկտոզ կա, քան՝ թարմ խախղողում:

Երբ մրսած եք և ունեք չոր հազ 100 գրամ չամիչի վրա լցրեք եփած ջուր և թողեք 10 րոպե, այնուհետև ճզմեք խառնուրդը, ապա ավելացրեք մեկ գդալ սոխի հյութ և խմեք կես բաժակ`օրական 3 անգամ:

Ուժեղ հազի և բրոնխիտի ժամանակ 30 գ չամիչը 45 րոպե թողեք եփած սառեցված ջրում և քնելուց առաջ կերեք տաք կաթի հետ:

Չամիչն օգտակար է նաև անքննության դեպքում և խորհուրդ է տրվում քնելուց առաջ ուտել 50 գրամ չամիչ:

Սկզբնաղբյուր. aysor.am
Լուսանկարը. sila-priroda.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ