Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Առողջ սնունդը դրական է անդրադառնում ֆիզիկականի եւ հոգեկանի վրա

Առողջ սնունդը դրական է անդրադառնում ֆիզիկականի եւ հոգեկանի վրա

Ճիշտ սնունդը, որը պարունակում է քիչ ճարպեր եւ բաղկացած է շատ մրգերից ու բանջարեղենից, բարդ խնդիր չէ: Ավելին, դիետոլոգի խորհուրդները պահպանելը բարելավում է հուզական ֆոնը, փոխանցում է News Fix-ը:

ԱՄՆ Ազգային քաղցկեղային ինստիտուտի աշխատակիցները հետազոտել են, թե ինչպես են աղիքային համակարգում պոլիպ ունեցող մարդիկ արձագանքել դիետա պահելու անհրաժեշտությանը: Ընդհանուր առմամբ, փորձարկմանը մասնակցել է 194 մարդ: Նրանք համաձայնել են, որ կալորիաների 20 տոկոսը ստացվում է ճարպերից: Բացի այդ, նրանցից պահանջվել է օրական ուտել 5-8 չափաբաժին միրգ եւ բանջարեղեն, փոխանցում է MedDaily.ru-ն:

Որպես վերահսկիչ խումբ՝ հավաքվել է 200 մարդ: 4 տարիների ընթացքում գիտնականները հետեւել են մասնակիցների ֆիզիկական եւ հոգեկան առողջությանը: Արդյունքում՝ հիմնական խումբը վերահսկիչ խմբից ավելի հաճախ է տեղի ունեցողը դրական գնահատել:

Նրանք չեն կասկածել առողջ մթերքների ընտրության օգտակարությանը՝ մեծ ուշադրություն դարձնելով սնվելուն: Ոչ ոք չի բողոքել, որ նոր սննդակարգը թանկ է, անհամ կամ անհարմարություններ առաջացնող: Ճիշտ է՝ դրսում այնքան էլ հեշտ չէ պահպանել սնվելու ճիշտ ռեժիմը:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. zdorovaeda.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ