Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Ծիրանը ճանաչվել է ամենաօգտակարը կորիզով մրգերի շարքում

Ծիրանը ճանաչվել է ամենաօգտակարը կորիզով մրգերի շարքում

Ըստ օգտակար հատկությունների ընդհանուր թվի ամենօգտակար կորիզով միրգը ճանաչվել է ծիրանը: Դրա հետ մեկտեղ՝ MedikForum-ը նշում է, որ գաստրիտի, խոցերի, ինչպես նաև շաքարախտի առկայության դեպքում հարկավոր է ծիրանը զգույշ օգտագործել:

Նշվում է, որ ծիրանի բաղադրության մեջ մտնում է արծաթ, երկաթ, հանքային աղեր, ինսուլին և A,B,C վիտամիններ, ինչպես նաև լիմոնի, գինու և խնձորի թթու:

Համաձայն մի քանի հետազոտությունների արդյունքների՝ ծիրանի օգտագործումից ուժեղ դրական ազդեցություն զգում են մարսողական ու սրտանոթային համակարգերը: Այդ միրգը պաշտպանում է նաև մի քանի տեսակ քաղցկեղներից:

Ինչ վերաբերում է կորիզներին, ապա դրանց չափավոր օգտագործումը վնասակար չէ այն դեպքում, եթե մարդը գերզգայուն չէ դրանց նկատմամբ: Բացի այդ ծիրանի կորիզները կարելի է չորացնել ջեռոցում, ինչը նրանց լիովին անվտանգ կդարձնի:

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ