Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

10 սննդատեսակներ, որոնք նպաստում են սրտի առողջ աշխատանքին

10 սննդատեսակներ, որոնք նպաստում են սրտի առողջ աշխատանքին

Մարդկային սիրտը միակ օրգանն է, որն անդադար աշխատում է, հետևաբար այն ամենից շատ խնամքի կարիք ունի: Ճիշտ սննդակարգի հետևելը կարևոր է սիրտն առողջ պահելու համար, գրում է Вести.ru-ն:


1. Առաջին տեղը արժանիորեն գրավում է ձուկը, հատկապես կարմիր ձուկը, որը հարուստ է օմեգա-3 ճարպաթթուներով, որոնք նվազեցնում են սրտի ռիթմի խանգարումների վտանգը:


2. Ընկույզն ու նուշը պարունակում են ամինաթթուներ, որոնք պահպանում են արյունատար անոթները և դրական են ազդում մարդու ողջ օրգանիզմի վրա: Ընկույզի օգտագործումը շաբաթական մի քանի անգամ նվազեցնում է սրտի նոպայի վտանգը 30-50 տոկոսով:


3. Կարմիր և սպիտակ գինիները հարուստ են սրտի համար օգտակար հակաօքսիդանտներով: Այն մեծ քանակությամբ պարունակվում է նաև բոլոր տեսակի խաղողի հատիկների կեղևում:


4. Սրտի և անոթների համար օգտակար է զեյթունի ձեթը, որը օգտակար ճարպեր է պարունակում և օգնում է նվազեցնել խոլեստերինի մակարդակը արյան մեջ:


5. Լոլիկ խորհուրդ է տրվում շատ օգտագործել նյարդային համակարգի խանգարում ունեցող մարդկանց: Այն կարգավորում է սրտի աշխատանքի ռիթմը արիթմիայի կամ տախիկարդիայի դեպքում:


6. Ցիտրուսային մրգերը ևս օգտակար են սրտի համար: Հատկապես նարինջը օրգանիզմից ավելորդ խոլեստերինի դուրս գալուն նպաստող նյութ է պարունակում:


7. Կանաչ բազուկի կոթերը հարուստ են կալիումով և մագնիումով, իչպես նաև հանքային նյութերով, որոնք նպաստում են ճնշման կարգավորմանը:


8. Սիրտը ավելորդ խոլեստերինից պաշտպանելուն օգնում է նաև ծիրանի չիրը, որը նույնպես հարուստ է կալիումով և բնական հակաօքսիդանտներով:


9. Հաջորդ օգտակար սննդամթերքը վարսակն է, որը նվազեցնում է սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման վտանգը:


10. Եվ վերջապես, օգտակար սննդամթերքի ցուցակում վերջին տեղն է զբաղեցրել մուգ շոկոլադը, որն օգտակար է բարձր ճնշման ժամանակ, քանի որ նպաստում է արյունատար անոթների լայնացմանը՝ կարգավորելով արյան ճնշումը:

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. piter-piter.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ