Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Քնից առաջ մեկ բաժակ տաք շոկոլադը կարող է կանխել շաքարախտի առաջացումը

Քնից առաջ մեկ բաժակ տաք շոկոլադը կարող է կանխել շաքարախտի առաջացումը

Քնից առաջ տաք շոկոլադի մեկ գավաթը կարող է կանխել շաքարախտի առաջացումը: Այսպիսին է Փենսիլվանիայի համալսարանի գիտնականների կարծիքը։

 

Հետազոտության ընթացքում նրանք մկներին կերակրել են շատ յուղոտ սննդամթերքներով, որոնք ճարպակալում և 2-րդ կարգի շաքարախտ են առաջացնում: Մկների այն խումբը, որի ճաշացանկում կակաո են ավելացրել, ավելի քիչ է տուժել: Բացի այդ, նրանց մարմնի զանգվածն ավելի դանդաղ է ավելացել: Հետազոտողները համարում են, որ իրենց եզրակացությունները կարող են օգնել մարդկանց:

Սև շոկալդը հարուստ է ֆլավոնոլներով, որոնք անոթների լայնացման միջոցով մեծացնում են արյան հոսքը: Փոշի կակաոն մոտավորապես 1/3-ով նվազեցնում է լյարդում վնասակար յուղերի թիվը: Այդ յուղերի չափից ավելի պարունակությունը լյարդի ճարպային հիվանդության, դիաբետի կամ բորբոքման մասին է վկայում:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. geo-cafe.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ