Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Ինչն է ստիպում մարդկանց ռեստորաններում ավելի շատ ուտել. գիտնականներ

Ինչն է ստիպում մարդկանց ռեստորաններում ավելի շատ ուտել. գիտնականներ

Ամերիկացի հետազոտողները պարզել են, թե ինչպես են հոգաբանական պարզ հնարքները սրճարանների և ռեստորանների այցելուներին ստիպում ուտել և վճարել ավելի շատ, քան իրենց անհրաժեշտ է, հաղորդում է correspondent-ը:

Սրճարաններում ռեստորաններում միևնույն ճաշատեսակը հաճախ կարելի է պատվիրել տարբեր չափաբաժիններով, օրինակ` ամբողջական, կես կամ կրկնակի չափաբաժին: Գիտնականները կարծում են, որ միայն չափաբաժինների սահմանումները կարող են ստիպել ուտել ավելի շատ, քան պետք է, և հետևաբար վճարել նաև ավելի մեծ գումար:

Հետազոտողները փորձարկման մասնակիցներին առաջարկել են երկու չափաբաժին սպագետի` ավելի շատ և ավելի քիչ: Սակայն մի դեպքում դրանք կոչվել են որպես կես և ստանդարտ, իսկ մյուսում` ստանդարտ և կրկնակի: Սննդի քանակը նույնն է եղել, սակայն մի դեպքում այն եղել է ստանդարտ, մյուսում` կրկնակի:

Պարզվել է, որ միայն չափաբաժնի անվանումը՝ ստանդարտ, մարդկանց դրդել է ուտել ափսեի գրեթե ողջ պարունակությունը: Իսկ կրկնակի չափաբաժնի դեպքում փորձի մասնակիցները կերել են ափսեի պարունակության կեսը:

Դրանից հետո նրանք գուշակել, թե որքան արժե իրենց կերածը: Պարզվել է, որ եթե չափաբաժինն անվանվել է կես, դրա համար առաջարկել են գումարի կեսը, որը տվել են ստանդարտ չափաբաժնի համար: Իսկ երկու դեպքերում էլ չափաբաժինները հավասար են եղել:

Այլ խոսքերով` սննդի արտաքին տեսքը նշանակություն չի ունեցել, մարդիկ ուշադրություն են դարձրել նրան, թե ինչ է գրված ճաշացանկում:

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ