Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Գիտնականներ. Անտառային հատապտուղներն օգտակար են սրտի համար

Գիտնականներ. Անտառային հատապտուղներն օգտակար են սրտի համար

Հատապտուղները, որոնց բաղադրության մեջ բազմաթիվ կարեւոր բնական հակաօքսիդանտներ կան, կանխարգելում են սրտանոթային համակարգի հիվանդությունները եւ նույնիսկ նվազեցնում սրտի կաթվածի հավանականությունը՝ անգամ վնասակար սովորությունների տեր մարդկանց դեպքում: Այդ մասին հայտնում են Բոստոնում Հարվարդի հանրային առողջապահության դպրոցի գիտնականները, հաղորդում է Hotsport.ua-ն:

 

Հաճախ հատապտուղներ, հատկապես`  հապալաս եւ ելակ օգտագործող 25-42 տարեկան 93 600 ամերկուհիների  դիտարկումների արդյունքներն ապացուցել են, որ վերջիններիս մոտ սրտի կաթվածի վտանգը 32%-ով ավելի քիչ է ամսվա մեջ  մեկ անգամ կամ ավելի քիչ հատապտուղներ օգտագործող մարդկանց համեմատությամբ:

 

Փորձագետները նաեւ հաստատել են, որ ուսումնասիրության արդյունքներն անփոփոխ են եղել նույնիսկ որոշակի գործոններ հաշվի առնելուց հետո` տարիք, քաշ, բարձր ճնշում, կնոջ ընտանիքում սրտի հետ կապված խնդիրներ, ոչ բավականաչափ ֆիզիկական ակտիվություն, ծխախոտի, կոֆեինի կամ ալկոհոլի չարաշահումը: 

 

Հատկապես կարմիր եւ մուգ հատապտուղները պարունակում են մեծ քանակությամբ ֆլավոնոիդներ, որոնք կանխարգելում են սրտանոթային համակարգի հիվանդությունները, նվազում է սրտի կաթվածի հավանականությունը:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ