Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Մթերքներ, որոնք բացասաբար են անդրադառնում եղունգների ու մազերի վրա

Մթերքներ, որոնք բացասաբար են անդրադառնում եղունգների ու մազերի վրա

Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ սննդի մեջ օգտագործվող մթերքները անմիջական ազդեցություն են թողնում առողջության վրա: Հետազոտողներն ընդհանրացրել են այն մթերքների տվյալները, որոնք բացասաբար են անդրադառնում մազերի ու եղունգների վիճակի վրա: Առաջին հերթին խնդրահարույց, կոտրվող եղունգների ու ճյուղավորված մազերի դեպքում հարկավոր է հրաժարվել սնդիկի մեծ պարունակություն ունեցող ձկնատեսակներից: Հենց այն կարող է մազերի թափվելու պատճառ հանդիսանալ: Այդ ձկնատեսակներին են պատկանում թրաձուկը, սկումբրիան և թյունոսի որոշ տարատեսակներ: Շաքարավազը ևս վնասակար է մազերի ու եղունգների համար: Արյան մեջ դրա մակարդակի ավելացումը կարող է նպաստել մազերի ֆոլիկուլների նվազմանը: Սպիտակ հացը, մակարոնեղենը և խմորեղենը նման արձագանք են առաջացնում օրգանիզմում: Հետազոտությունը ցույց է տվել, որ բարձր գլիկեմիկական պարունակությամբ սննդամթերքները նույնպես կարող են մեծացնել անդրոգենների մակարդակը, հայտնում է 1in.am-ը:

 

Վիտամին A-ի չափից ավել լինելը նույնպես կարող է նպաստել մազերի թափվելուն: Սպիտակուցի պակասը ևս կարող է վատ անդրադառնալ եղունգների ու մազերի վրա, քանի որ դրանք բաղկացած են հենց սպիտակուցից:

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

17.04.2013

Հարգելի Լիլիթ, ՄԱԶԵՐԻ ԽՆԱՄՔ  հադվածաշարում կան խորհուրդներ մազերը երկարացնելու մասին, հաջորդիվ հղումնենր են. https://www.med-practic.com/arm/607/19298/article.more.htm;  https://www.med-practic.com/arm/607/20641/article.more.html։

LILIT

15.04.2013

ISK IN4PES ERKARACNENQ MAZER@

Սոնա

04.04.2013

բա հիմա ինչ ուտենք՞՞՞՞՞

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ