Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Մթերքներ, որոնք խոչընդոտում են սեռական հակումներին (18+)

Մթերքներ, որոնք խոչընդոտում են սեռական հակումներին (18+)

Սննդի տեսակները, որոնք մեծացնում են սեռական ցանկությունը, հայտնի են բոլորին: Բայց, ահա, այն սննդամթերքները, որոնք հակառակ ազդեցությունն են գործում ևս հարկավոր է իմանալ: The Times of India պարբերականը որոշել է հրապարակել լիբիդոյի համար վտանգավոր սննդամթերքների ցանկը: Հիշեցնենք, որ նախկինում նման մթերքների թվում էին սպիտակ հացը, ածխաջրեր պարունակող մթերքները և շաքարավազը: 

 

Այժմ դիետոլոգներն այդ ցուցակին ավելացրել են կովի կաթը, ինչպես նաև դրանից պատրաստված այլ մթերքներ (կաթնաշոռ, թթվասեր, պանիր): Փորձագետները համարում են, որ դրանցում կարող են պարունակվել հակաբիոտիկներ ու աճի հորմոններ, որոնք ազդում են մարդու հորմոնալ ֆոնի վրա: 

 

Սեռական կյանքի համար վտանգավոր մթերքների թվում են նաև սուրճը, չիփսերը, տապակած կարտոֆիլը, գազավորված քաղցր ըմպելիքները: 

 

«Սև ցուցակում» է հայտնվել նաև ցածր որակի բուսական յուղը: Լիբիդոյի համար վտանգավոր են նաև պահածոյացված մթերքները: Դրա պատճառն այն է, որ դրանց մեջ մեծ քանակությամբ հավելանյութեր են պարունակվում:

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ