Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Օրվա ընթացքում երեք բաժակ թեյի օգտագործումը օգնում է մեծ հասակում պայծառ միտք ունենալ

Օրվա ընթացքում երեք բաժակ թեյի օգտագործումը օգնում է մեծ հասակում պայծառ միտք ունենալ

Գիտնականները պնդում են, որ թեյի օգտագործումը նվազեցնում է մեծ հասակում մտավոր կարողությունների կորստի հնարավորությունը:

Յուրաքանչյուր օր մեկից մինչև երեք բաժակ թեյի օգտագործումը՝ հատկապես կանանց մոտ, պահպանում է մտավոր կարողությունները:

 

Յուրաքանչյուր օր մինչև չորս բաժակ թեյ օգտագործող սինգապուրցի 1500 տղամարդկանց և կանանց շրջանում իրականացված հետազոտության արդյունքում պարզվել է, որ այս ընպելիքի օգտագործումը մտավոր կարողությունների կորուստը կրճատում է 3/4 –ով:

 

Այսինքն օրվա ընթացքում մեկից մինչև երեք բաժակ ցեյլոնական թեյի օգտագործումը կարող է հիշողության կորուտը կրճատել 43 տոկոսով:

 

Ըստ հետազոտողների` թեյի մեջ պարունակվող մասնիկները՝ թեանինը, որը բյուսերից յուրահատուկ է միայն թեյին և սունկին, գլխուղեղը պաշտպանում են ալցհայմերի հիվանդություն առաջացնող թույներից:

 

Սուրճ և թեյ օգտագործող կանանց ու տղամարդկանց շրջանում 10 տարիների ընթացքում Միացյալ Նահանգների մի շարք փորձագետների իրականացրած ուսումնասիրությունները ցույց են  տալիս, որ  միայն թեյ օգտագործողների մոտ է, որ միտքը պայծառ է մնացել:

 

Կալիֆորնիայի համալսարանի հետազոտողների կարծիքով վերոնշյալ հետազոտությունը ցույց է տալիս, որ կոֆեինը որևէ դրական ազդեցություն չի ունենում մեր մտավոր կարողությունների վրա:

Սկզբնաղբյուր. http://ankakh.com/
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ