Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

ԱՀԿ փորձագետներն աղի օգտագործման նոր չափաբաժիններ են կազմել

ԱՀԿ փորձագետներն աղի օգտագործման նոր չափաբաժիններ են կազմել

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) առաջին անգամ առաջարկություններ է հրապարակել աղի օգտագործման վերաբերյալ` երեխաների մասով, հաղորդում է Reuters-ը:

 

Հայտնի է, որ աղի սպառման բարձր քանակը հանգեցնում է հիպերտոնիայի, սրտի հիվանդության և կաթվածի:

 

Խնդիրները կարող են առաջանալ նույնիսկ մանկական տարիքում, և դրանք կուտակային ներգործություն ունեն:

 

ԱՀԿ նոր ուղղենիշները հիմնվում են առաջարկությունների վրա, որոնք կազմվել են՝ հաշվի առնելով չափը, տարիքը և էներգիայի պահանջը: Դրանք գործում են 2 տարեկանից բարձր երեխաների համար:

 

ԱՀԿ-ն վերանայել է նաև չափահաս մարդկանց համար առաջարկները: Ներկայում աղի օգտագործման օրական չափը 2000 միլիգրամից ցածր պետք է լինի: Դրան գումարած, անհրաժեշտ է ամեն օր նվազագույնը 3510 միլիգրամ կալիում ընդունել:

 

Որպես կանոն, մարդու սննդակարգում աղի ավելցուկ և կալիումի պակաս կա: Իսկ դա կարելի է լրացնել ավելի շատ սպառելով լոբազգիներ, ընկուզեղեն, ոլոռ, սպանախ, կաղամբ, բանան, պապայա և արմավ (խուրմա):

 

Իսկ աղ կա նույնիսկ կաթում և ձվում: Սակայն առավել մեծ քանակով աղ է պարունակում վերամշակված սննդամթերքը: Օրինակ՝ 100 գրամ բեկոնում, չիպսում, պոպկոռնում մոտ 1500 միլիգրամ աղ կա:

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ