Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Ծաղկակաղամբը և բրոկկոլի կաղամբը կարող են ոչնչացնել քաղցկեղի որոշ տեսակներ

Ծաղկակաղամբը և բրոկկոլի կաղամբը կարող են ոչնչացնել քաղցկեղի որոշ տեսակներ

Միացությունը, որը հայտնաբերվել խաչածաղկավոր բանջարեղենի` ինչպես օրինակ բրոկկոլի կաղամբի կամ ծաղկաղամբի մեջ, կարող է կանխարգելել մանկական քաղցկեղի զարգացումը, գրում է The New Zealand Herald-ը: Միացությունը կոչվում է սուլֆորաֆան և ազդում է պինդ ուռուցքների վրա:

 

Ավելի վաղ գիտնականները արդեն հայտնաբերել էին, որ բանջարեղենի տվյալ խումբը նվազեցնում է որոշակի տիպի օնկոհիվանդությունների գոյացության հավանականությունը:

 

Այս անգամ, Բեյլորի բժշկական քոլեջի աշխատակիցները հաստատել են, որ սուլֆորաֆանը բուժում է սուր լիմֆոբլաստիկ լեյկոզը: Քաղցկեղի տվյալ տեսակը տարածված է երեխաների շրջանում, ասում է իմունոլոգիայի և պաթոլոգիայի պրոֆեսոր Դենիել Լակորազան: Մոտ 80% դեպքերում քաղցկեղը բուժման ենթարկվում է, սակայն մնում է 20%-ը: Դրանց հաջող բուժման համար համապատասխանում է սուլֆորաֆինի միջոցով այլընտրանքային թերապիան:

 

Գիտնականները տվյալ միացությունը առանձնացրել են բանջարեղենից և դրանով մշակել քաղցկեղի բջիջները: Իրականացվել է նաև ստուգողական փորձ առողջ բջիջների միջոցով:

 

Միացությունը կարողացել է ոչնչացնել քաղցկեղի բջիջները, իսկ առողջներին որևէ վնաս չի հասցնում: Կրծողների վրա կարարված փորձերը ևս հաստատել են միացության հակաքաղցկեղային ունակությունները: Այն ազդում է քաղցկեղի որոշակի պրոթեինների վրա:

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ