Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Առաջին պանիրը մարդիկ պատրաստել են 7 հազար տարի առաջ. հնագետներ

Առաջին պանիրը մարդիկ պատրաստել են 7 հազար տարի առաջ. հնագետներ

Ամերիկացի և եվրոպացի գիտնականները Լեհաստանում գտել են կավե իրեր, որոնց վրա հայտնաբերվել են կաթնային ճարպերի մնացորդներ, որոնք վկայում են, որ հնագույն մարդիկ տիրապետել են պանրի պատրաստման տեխնոլոգիային, գրում է Вести-ն։

 

Աշխարհում հայտնի հնագետ Պիտեր Բոգուցկին դեռ անցած դարի 80-ական թվականներին է հայտարարել, որ եվրոպացիները սկսել են պանրի արտադրությունը մեր թվարկությունից 5500 տարի առաջ։ Իր տեսակետի համար գիտնականը հիմք էր ընդունել 6800-7200 տարվա վաղեմություն ունեցող կերամիկական իրերի բեկորները։ Դրանք ունեցել են 2-3 մմ հաստությամբ անցքեր, որոնք, ըստ ամենայնի, օգտագործվել են կաթը զտելու և պանիր ստանալու համար։ Սակայն ավելի լուրջ ապացույցների բացակայության պատճառով այս վարկածն այդպես էլ մնացել է որպես  վարկած։

 

Օրերս Nature ամսագրում լույս է տեսել նոր զեկույց, որտեղ մասնագետներն ապացուցում են, որ նեոլիթի դարաշրջանի մարդիկ տիրապետել են պանրի պատրաստման տեխնոլոգիաներին շատ ավելի վաղ։

 

«Մեր հետազոտությունը հերքեց նախկինում ընդունված տեսակետը, թե մարդիկ պանրի արտադրությունը սկսել են 5 հազար տարի առաջ։ Այժմ այդ թիվն ավելացել է ևս 2 հազար տարով»,-նշել է հնագետներից Ռիչարդ Էվերշեդը։

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ