Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Կարտոֆիլի ֆրին ավելի օգտակար է, քան բանջարեղենը. գիտնականներ

Կարտոֆիլի ֆրին ավելի օգտակար է, քան բանջարեղենը. գիտնականներ

Իտալացի գիտնականները պարզել են, որ այն վտանգն ու վնասակարությունը, որը վերագրվում է կարտոֆիլի ֆրիին, իրականում չափազանցված է` հաղորդում է Medicforum-ը: 

 

Գիտնականներին հետաքրքրել է կարտոֆիլի յուրացումը յուղում` ջերմային մշակումից հետո: 

 

Համաձայն դիետոլոգների՝ հենց յուղի առատությունն է, որ օրգանիզմին վնաս է պատճառում: Իտալացիները համեմատել են կարտոֆիլի՝ յուղ կլանելու ունակությունը այլ մթերքների նմանատիպ հատկությունների հետ: 

 

Պարզվել է, որ դդմիկն ու սմբուկը, որոնց օգուտի մասին հնարավոր է կարդալ դիետոլոգիական յուրաքանչյուր հրատարակությունում, ներծծում են շուրջ 30% ձիթայուղ, իսկ կարտոֆիլն ու պիցցան՝ ընդամենը 5%: Յուղի ներծծմանը խոչընդոտում է օսլան, որը պարունակվում է կարտոֆիլում: 

 

Նշենք, որ Բիրմինհեմի համալսարանի գիտնականները պարզել են, որ կարտոֆիլի ֆրին բարձրացնում է մարդկանց տրամադրությունը, նրանց դարձնում կենսուրախ ու հանգիստ: Բացի այդ՝ շատերի մոտ կարտոֆիլը ասոցացվում է տոների ու հանգստի հետ: 

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ