Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Ձմեռային սպառնալիքներ կազմվածքին. պայքար սեզոնային շատակերության դեմ

Ձմեռային սպառնալիքներ կազմվածքին. պայքար սեզոնային շատակերության դեմ

Ձմռան շեմին մեր օրգանիզմն ասես վերաձևվում է, ինչի հետևանքով մենք սկսում ենք ավելի շատ սննդի կարիք զգալ և շատ արագ ավելորդ կիլոգրամներ ենք հավաքում: LN-ի հետ փորձեք հասկանալ դրա պատճառներն ու պայքարի ձևերը:

 

Նախ պետք է հասկանալ, որ այս սեզոնին ուտելու պահանջը բնական է, քանի որ օրգանիզմը էներգիայի կարիք է զգում ցրտին տաքանալու համար: Մյուս կողմից էլ այս անցումային սեզոնում, չգիտես ինչու, շատ տարածված են դեպրեսիվ երևույթները, որոնց ընթացքում որպես կանոն բոլորն էլ շատ են ուտում: Արդյունքը` ավելորդ 5-10 կիլոգրամ գարնան նախաշեմին:

 

Ի՞նչ անել:

 

Կերեք տաք կերակուրներ: Սա այն է, ինչ պետք է: Մեկ բաժին ապուր, և օրգանիզմը կտաքանա ու էլ չի զգա լրացուցիչ էներգիայի կարիք: Իբրև ըմպելիք էլ նպատակահարմար է տաք կաթը:

 

Ձեր օրգանիզմը դեռ հիշում է ամառային այն վառ օրերը, որոնց ընթացքում Դուք «խրախուսում էիք» ինքներդ Ձեզ ամենատարբեր մրգերով: Ձմռանը ևս սրանց կարիքը շատ մեծ է: Իհարկե, պետք է ուտել սեզոնային մրգեր` կիվի, բանան և այլն:

 

Ձմռանը տաք հագուստների պատճառով ավելանում է քրտնարտադրությունը, ուստիև օրգանիզմն զգում է ջրի պակաս: Խորհուրդ ենք տալիս հասարակ ջուրը փոխարինել կանաչ թեյով, որը պակասեցնում է սովի զգացողությունը:

 

Տաք հագնվեք: Եթե հագուստները տաք լինեն, ցուրտը չհասնի Ձեզ, ապա օրգանիզմն էլ չի զգա լրացուցիչ էներգիայի` սննդի կարիք:

 

Իսկ ձմեռային դեպրեսիայից խուսափելու համար զբաղեցրեք Ձեզ հնարավոր ամեն ինչով: Մարզասրահ այցելեք, օտար լեզուներ ուսումնասիրեք, ավելի հաճախ զբոսնեք:

 

Սկզբնաղբյուր. LADYNEWS.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ