Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Լիքը ափսեն հիշելը օգնում է մարդուն ավելի երկար սովի զգացում չունենալ

Լիքը ափսեն հիշելը օգնում է մարդուն ավելի երկար սովի զգացում չունենալ

Սնունդի առատությունը օգնում է ավելի երկար զգալ հագեցածություն, անկախ նրանից, թե մարդը որքան է կերել իրականում՝ ասվում է PLOS ONE ամսագրում տպագրված հոդվածում:

 

Հայտնի է, որ ամնեզիայով (հիշողության կորուստ) տառապող մարդկանց մոտ հանդիպում է չափազանց բարձր ախորժակի ախտանիշը: Գիտնականները առաջարկել են, որ սովի զգացումը կարող է արագ առաջանալ հենց այն պատճառով, որ մարդկանց մեջ չի տպավորվում ընդունած սնունդը: Որպեսզի ստուգեն դա, բրիտանական համալսարանի մասնագետները փորձ են իրականացրել: Փորձի ճշգրտության համար անհրաժեշտ էր մտածել, ինչպես շեղել փորձի ենթարկվողների ուշադրությունը: 

 

Փորձերին մասնակցած կամավորները պետք է նստեին սեղանի մոտ և ճաշեին հատուկ «խաբկանքով» թասերից: Նրանցից յուրաքանչյուրին միացրած է եղել խողովակ, որի միջոցով գիտնականները կարող էին աննկատ ավելացնել կամ պակասացնել ճաշի չափ:

 

Դրանից հետո փորձի մասնակիցներին հարցնում էին՝ արդյո՞ք իրենք սով զգում են, թե՞ ոչ, և որքա՞ն սուր է այդ զգացողությունը: Նրանք, ում շատ սնունդ են ցույց տվել, շարունակել են ասել, որ դեռ քաղցած չեն, ընդ որում, այդ էֆեկտը շարունակվել է 24 ժամ:

 

Հեղինակները եկել են այն եզրակացության, որ տեսողական տպավորությունները ընկալվում են մարդկանց կողմից այնպես, կարծես ինքն է կերել: Դրա հետ մեկտեղ մարդը վստահ է, որ չափազանց շատ է կերել և երկար ժամանակ կուշտ է մնալու: 

 

Ըստ հետազոտողների՝ այս բացահայտումը կարող է օգնել մշակելու սկզբունքորեն նոր թերապիա նրանց համար, ովքեր տառապում են չվերահսկվող ախորժակից: 

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ