Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Կարմիր բանջարեղենն ու մրգերը նվազեցնում են քաղցկեղի առաջացման հավանականությունը

Կարմիր բանջարեղենն ու մրգերը նվազեցնում են քաղցկեղի առաջացման հավանականությունը

Կարոտինոիդներով հարուստ կարմիր, նարնջագույն և դեղին մրգերի ու բանջարեղենի օգտագործումը նվազեցնում է կրծքի քաղցկեղի առաջացումը: Նման եզրակացության են հանգել ամերիկացի գիտնականները, որոնց աշխատանքը տպագրվել է Journal of the National Cancer Institute ամսագրում:

 

Ինչպես նշվում է Օքսֆորդյան համալսարանի մամլո հաղորդագրության մեջ՝ կարոտինոիդներ անունով պիգմենտները պարունակվում են բանջարեղենում, մրգերում և պատասխանատու են նրանց նարնջագույն, կարմիր, դեղին գույների համար: Նրանք արդեն հայտնի են իրենց հակաքաղցկեղային հատկություններով:

 

Գիտնականներն ուսումնասիրել են 3000 քաղցկեղով հիվանդների պատմություններ: 

 

«Արդյունքը, որին մենք հետևում էինք, թույլ է տալիս կարոտինոիդներն անվանել կառավարման ենթակա հանգամանք չարորակ ուռուցքների համար: Կարոտինոիդներով հարուստ մրգերի ու բանջարեղենի կիրառումը մեծ օգուտ է տալիս, ներառյալ կրծքի քաղցկեղի առաջացման վտանգի նվազեցումը»,- ասում են հեղինակները:

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ