Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Խնձորը, տանձը, յոգուրտը մեղադրվել են ցավերի առաջացման մեջ. հետազոտություն

Խնձորը, տանձը, յոգուրտը մեղադրվել են ցավերի առաջացման մեջ. հետազոտություն

Մարդու օրգանիզմը երբեմն ընդունակ չէ ճիշտ վերարտադրել շաքարի որոշ տեսակներ: Թեսթերը կարող են ցույց տալ «սև ցուցակը»: Երբեմն նրա մեջ մտնում են գլյուկոզան և սորբիտը, գրում է MedDaily.ru-ն: Տվյալ տեսակի շաքարը հնարավոր է գտնել տանձի և խնձորի մեջ: Անհամատեղելիությունը հանգեցնում է ցավերի ոչ միայն ստամոքսում, այլ նաև մարմնի մյուս մասերում:

 

Խնդիրը կարող է լուծել ճիշտ ճաշացանկը: Բժիշկ Սյու Շեպարդը մշակել է դիետա պոլիսախարիդների, դիսախարիդների, մոնոսախարիդների և պոլյոլների քիչ բաղադրությամբ: The Sydney Morning Herald-ը փոխանցում է, որ ճաշացանկը փորձարկել են Մոնաշի համալսարանում և ապացուցել են նրա դրական ազդեցությունը հաստ աղիքի գրգռվածության համախտանիշի վրա:

 

Այսպիսով փորձը ենթադրում է, որ պետք է նվազեցնել այն մթերքների օգտագործումը, որոնք ներառում են ածխածնային կարճ շղթա և շաքարային սպիրտի կաթնահյութ (կաթ, պաղպաղակ, յոգուրտ,պանիր), մրգաշաքար (մեղր, խնձոր, մանգո, տանձ, ձմերուկ), ֆրուկտան (սխտոր, սոխ, ցորեն) : Վտանգավոր են նաև պոլյոլները (խնձոր, դեղձ,տանձ, սալոր, սալորաչիր, սորբիտ) և գալակտո-օլիգոսախարիդները (շոգեխաշած լոբի, ոլոռ, ոսպ):

Մեթոդիկան օգնում է 4 հիվանդից 3-ին: Ըստ Շեպարդի տվյալ մթերքները քիչ քանակության դեպքում վնասակար չեն: Ախտանիշներր (մարսողության խանգարում, ցավեր, փքվածություն) սովորաբար երևում են վարակվելուց հետո և կարող են իրենց զգացնել տալ սթրեսային իրավիճակներում:

 

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ