Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Ալկոհոլն իր կալորիականությամբ չի զիջում ոչ ալկոհոլային քաղցր խմիչքներին. հետազոտություն

Ալկոհոլն իր կալորիականությամբ չի զիջում ոչ ալկոհոլային քաղցր խմիչքներին. հետազոտություն

Ալկոհոլային խմիչքները գրեթե նույնքան կալորիականություն ունեն, որքան և ոչ ալկոհոլային քաղցր խմիչքները։ Այդ մասին վկայում են ԱՄՆ հիվանդությունների կանխարգելման և վերահսկողության կենտրոնի հետազոտությունների արդյունքները, հայտնում է Корреспондент-ը։

 

Մասնավորապես, ամերիկացի հետազոտողները պարզել են, որ մեկ շիշ Coca-Cola-ն պարունակում է 140 կալորիա՝ մի փոքր ավելի քիչ, քան մեկ շիշ Bud գարեջուրը։

 

Հետազոտությունում ասվում է նաև, որ ոչ ալկոհոլային խմիչքները, ինչպես, օրինակ, Coca-Cola-ն, Sprite-ը և այլ նմանատիպ խմիչքներ, միջին հաշվով համարվում են ԱՄՆ քաղաքացիների համար օրական 6% կալորիա ընդունելու աղբյուր, այն դեպքում, երբ ալկոհոլը 5% կալորիա ընդունելու աղբյուր է։

 

Ինչպես նշվում է, հետազոտությանը մասնակցել է ԱՄՆ 11 հազար չափահաս քաղաքացի։

 

Ոչ ալկոհոլային քաղցր խմիչքների օգտագործումը շարունակում է լինել գիրանալու հիմնական պատճառներից մեկն ԱՄՆ-ում։

 

Նյու Յորքի իշխանությունները սեպտեմբերին հաստատել են ռեստորաններում, սրճարաններում և կրպակներում 0,5 լ ավելի ծավալ ունեցող տարաներով գազավորված խմիչքների վաճառքն արգելելու օրինագիծը։ Օրենքն ուժի մեջ կմտնի մարտին։

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ