Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Գինին ալկոհոլ չէ, այլ 800 օգտակար բաղադրիչ ունեցող խմիչք. գինեգործ

Գինին ալկոհոլ չէ, այլ 800 օգտակար բաղադրիչ ունեցող խմիչք. գինեգործ

Մինչև 2020 թվականը նախատեսվում է, որ հայկական գինին որպես ազգային ապրանքանիշ կներկայանա, և այն չի զիջի եվրոպական երկրների արտադրանքին: Այս մասին այսօր`Գինու համաշխարհային տոնի առթիվ հրավիրված ասուլիսի ժամանակ, ասաց գինեգործ-տեխնոլոգ Կարո Հակոբյանը։ Բանախոսն իր խոսքում ընդգծեց, որ քանի որ հայերը գինու իմաստը հասկացող ժողովորդ են, ուստի խնդրեց իր ասածը չընկալել որպես ալկոհոլային խմիչքի գովազդ, այլ մոտենալ դրան որպես 800 օգտակար բաղադրիչ ունեցող խմիչքի:

 

«Կառավարությունը գինեգործության զարգացումը ռազմավարական ուղղություն է հայտարարել: Մեր երկրում գինեգործության զարգացումը իրավական դաշտով է կարգավորվում` «Խաղողի և գինու մասին» օրենքով»,-ասաց Կարո Հակոբյանը:

 

ՀՀ կառավարությունը իրականացնում է մի շարք ծրագրեր, հայկական գինին միջազգային շուկաներում հայտնի դարձնելու համար: «Այսօրվա դրությամբ եվրոպական քիչ քանակությամբ երկրներ են արտահանվում հայկական գինիներ, որոնց համար ՀՀ-ն փաստաթուղթ է տրամադրում, որ այդ գինիները արտահանվեն Եվրամիության երկրներ: Իսկ այդ փաստաթուղթը տրամադրվում է տեխնիկական խիստ կանոնակարգերի պահպանմամբ»,- ասաց գինեգործը։

 

Ըստ Կարո Հակոբյանի` շատ ձեռնարկություններ զինված են ժամանակակից գինեգործական սարքավորումներով, համալրված են գինեվետ խաղողի և՛ հայկական, և՛ եվրոպական տեսակներով: «Շատ կարևոր է որակյալ գինիներ պատրաստելու վերահսկողությունը: Եթե նայենք եվրոպական օրինակին, ապա այնտեղ, եթե սահմանված քանակից ավելի գինի է ստացվել, դա անորակության նշան է, քանի որ պահպանված չեն չափանիշները: Մեզ մոտ որակի վերահսկողության առումով ուշադրության կենտրոնում է լինելու նաև ավելցուկի վերահսկողությունը` կեղծիքների դեմ պայքարի համար»,- ասաց Կարո Հակոբյանը:

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ