Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Ոմանց թվում է՝ ստամոքսի "մեծությամբ" է պայմանավորված մեծ ախորժակը. պարզաբանում է մասնագետը

Ոմանց թվում է՝ ստամոքսի

Երիտասարդ աղջիկները շարունակ բողոքում են, որ գիրացել են, ստամոքսը ''մեծացել է'' և դրանով է պայմանավորված մեծ ախորժակը: Մասնագետները շեշտում են, որ ստամոքսի ''փոքրացմանն'' ուղղված միջոցառումներն ինքնանպատակ չեն, և միշտ ուղղված են որևէ խնդրի լուծմանը:

 

Գաստրոէնտերոլոգ Հայկ Մանասյանը պարզաբանում է. ''Որովայնի չափերը գերազանցապես պայմանավորված են որովայնի մկանների մարզվածության աստիճանով, ենթամաշկային, ենթամկանային և ներորովայնային ճարպաբջջանքի քանակով: Ոմանց թվում է, թե ստամոքսի ''մեծությամբ'' է պայմանավորված մեծ ախորժակը, կամ հավելյալ սնունդ ընդունելու սովորությունը, որը նույնպես թյուրըմբռնում է: Իրականում հենց մեծ ախորժակի, և հավելյալ սնունդ ընդունելու հաշվին է, որ ստամոքսն օրվա մեծ մասը լինում է լիքը, հետևաբար, չափերով համեմատականորեն ''մեծ'': Բավական է չափավորել սննդի ընդունումը և մի քանի ժամվա ընթացքում ստամոքսը կվերադառնա իր նախնական ''մինիմալ'' չափերին: 

 

Ժամանակակից բժշկության մեջ ստամոքսի չափերը սահմանափակելու մեկ ցուցում կա` հիվանդագին ճարպակալումը: Պարզեցված ձևով ասած, դա մարմնի իդելական քաշից մոտավորապես կրկնակի ավելի քաշն է: 

 

Հայաստանում ներկայում այս ուղղությամբ իրականացվում է ստամոքսի բանդաժավորում, որը ոչ այնքան ստամոքսի չափերի փոքրացում է, որքան ընդունվող սննդի քանակի վերահսկմանը և արագ հագեցմանն ուղղված ոչ բարդ վիրահատություն'',- ասում է մասնագետը:

Սկզբնաղբյուր. mamul.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ