Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Նախաճաշից առաջ ֆիզիկական վարժություններն օգնում են նիհարել

Նախաճաշից առաջ ֆիզիկական վարժություններն օգնում են նիհարել

Առավոտյան ուտելուց առաջ կանոնավոր ֆիզիկական վարժությունները մարդուն հնարավորություն են տալիս օրվա ընթացքում պահպանել լավագույն ֆիզիկական վիճակ, օգնում են իջեցնել քաշը` նշում են Հարվարդի բժշկական դպրոցի գիտնականները:

 

Այսպիսի ռեժիմով մարզվելը շատ օգտակար է սրտանոթային համակարգի համար, քանի որ նշանակալիորեն նվազեցնում է զարկերակների պատերին խոլեստերինի առաջացումը` այսպիսով՝ նվազեցնելով ինֆարկտի և ինսուլտի ռիսկը:

 

Գիտնականները 200 հոգանոց 3 խումբ են կազմել: Առաջին խումբը 3 ամիս շարունակ կանոնավոր կերպով 30 րոպեից մինչև 1 ժամ մարզվել է նախքան նախաճաշելը: Երկրորդ խումբն ուտելուց հետո է մարզվել: Երրորդ խումբն ընդհանրապես չի մարզվել:

 

Պարզվել է, որ առաջին 2 խմբերի ներկայացուցիչները կարողացել են զգալիորեն լավացնել իրենց ֆիզիկական վիճակը և կրճատել ճարպի քանակությունն օրգանիզնում: Առաջին խմբի անդամները միջինը 33%-ով ավելի շատ ճարպ են կորցրել, քան երկրորդինը:

 

Առաջին խմբի անդամների զարկերակների պատերին խոլեստերինի առաջացման վտանգը 50%-ով ավելի պակաս է եղել, քան երկրորդ խմբի:

 

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ