Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Սննդակարգում մրգերը և բանջարեղենը լավատեսական աշխարհընկալման են հանգեցնում

Սննդակարգում մրգերը և բանջարեղենը լավատեսական աշխարհընկալման են հանգեցնում

 

Մարդու սննդակարգը ուղղակիորեն ազդում է նրա տրամադրության վրա, պնդում են մասնագետները:

Բրիտանացի գիտնականների կատարած ուսումնասիրության համաձայն, բանջարեղեն և մրգեր նախընտրողները բավարարված են լինում  իրենց կյանքից, երջանիկ են լինում և խնդիրներ չեն ունենում հոգեկան առողջության հետ, հաղորդում է meddaily.ru-ն` հղում կատարելով WebMD-ին:

 

Նման արդյունք է ստացվել 80 հազար բրիտանացիների սննդակարգի հետ կատարված հետազոտության հիման վրա:

 

Պարզվել է, որ որքան ավելի մրգեր և բանջարեղեն է կերել մարդը, այնքան ավելի լավ է իրեն զգացել:

 

«Ամենաերջանիկն են եղել մարդիկ, որոնք 7-ական չափաբաժին են կերել», - ասում է բրիտանական Վարվիկ բժշկական դպրոցի գիտնական Սարա Սթյուարտ-Բրաունը:

 

Որպես մեկ չափաբաժին գիտնականները ընդունել են մոտ 85 գրամը: Նշենք, որ մեկ ոչ մեծ խնձորը, օրինակ՝ մոտ 140 գրամ է:

 

Գիտնականներին չի հետաքրքրել օգտագործվող մրգի կամ բանջարեղենի տեսակը:

Նրանք չեն պնդում, որ մրգի և բանջարեղենի օգտագործումը միանշանակ կբարելավի կյանքի որակը: Հնարավոր է, որ երջանիկ մարդիկ ի սկզբանե օգտակար սնունդ են օգտագործում:

Բրիտանացի բժիշկների խումբը դեռ չի կարողացել պարզել օգտագործվող մթերքի՝ կյանքի որակի վրա ազդեցության մեխանիզմը։

 

Սակայն շատ դիետաբաններ բազմիցս նշել են, որ առողջ սննդակարգի առկայությունը բարելավում է հիվանդի տրամադրությունը:

 

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ