Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Ձմերուկը դեղերից լավ է իջեցնում խոլեսթերինը և կարգավորում քաշը. հետազոտություն

Ձմերուկը դեղերից լավ է իջեցնում խոլեսթերինը և կարգավորում քաշը. հետազոտություն

Ամեն օր մի կտոր ձմերուկ ուտելով կարելի է կանխել սրտի հիվանդությունների առաջացումը, որոնք պայմանավորված են խոլեսթերինի կուտակմամբ, գրում է The Daily Mail-ը:

 

Յուղոտ սնունդ ստացող մկների վրա արված փորձերը ցույց են տվել, որ ձմերուկը 50%-ով նվազեցնում է խոլեսթերինի կուտակման ցուցանիշը:

 

ԱՄՆ Պերդյու համալսարանի գիտնականները նաև բացահայտել են, որ ձմերուկի պարբերական օգտագործումը օգնում է քաշի կարգավորմանը և անոթներում ճարպային նստվածքների նվազեցմանը:

 

Իր այդպիսի «կարողություններին» ձմերուկը պարտական է իր բաղադրության մեջ առկա ցիտրուլլինին նյութին: Նախկինում արդեն ապացուցվել էր, որ այն կարգավորում է արյան ճնշումը:

 

Ցիտրուլլինինը միզանյութի նյութափոխանակությանը մասնակցող ամինաթթու է, որը բարելավում է արյան սնուցումը դեպի մկաններ, բարձրացնում է տոկունությունը, դիմադրողականությունը և ազոտական բալանսը: Իսկ ազոտի օքսիդը ընդլայնում է անոթները:

 

Եվ այսպես, գիտնականները հետազոտել են ճարպոտ սնունդ և ձմերուկի հյութ խմած մի խումբ մկների վիճակը մի քանի ամիս տևողությամբ: Վերջում ամփոփվել են արդյունքները: Այն կրծողները, որոնք խմել են ձմերուկի հյութ, 50%-ով ավելի ցածր խոլեսթերին են ունեցել, քան վերահսկման խմբի մկները: Ձմերուկի հյութ խմած մկները նաև միջինը 30%-ով նվազ քաշ են ունեցել:

 

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ