Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Կեղծված մեղրի մեջ շիբ կա, որը թունավոր է. Զգուշացնում է մեղվաբույծների ազգային միավորման նախագահը

Կեղծված մեղրի մեջ շիբ կա, որը թունավոր է. Զգուշացնում է մեղվաբույծների ազգային միավորման նախագահը

Այս տարի Հայաստանում մեղրը շատ չի եղել: Այսօր «Տեսակետ» ակումբում կայացած ասուլիսի ժամանակ Հայաստանի մեղվաբույծների ազգային միավորման նախագահ Թելման Նազարյանն ասաց, որ պատճառը բնակլիմայական պայմաններն էին՝ մարտին շոգ էր, իսկ հետո անձրեւ է եկել: Նա հիշում է, որ Խորհրդային Միության ժամանակ մեղվաընտանիքների թիվը 200-300 հազար էր ու նրանցից յուրաքանչյուրը տալիս էր 30-40 կիլոգրամ բերք. «Ղարաբաղի պատերազմի ժամանակ մեղվաընտանիքների քանակը կրճատվեց՝ հասնելով 40.000-ի: Մեկ մեղվաընտանիքը սովորաբար տալիս էր 10 կգ մեղր.: Այս տարի ավելի վատ էր. մեկ մեղվաընտանիքից հազիվ մեկ կիլոգրամ մեղր է եղել: Սա հազիվ թե մեզ բավականացնի, արտերկիր արտահանելու մասին խոսք անգամ գնալ չի կարող, բայց մեզանից կտրելով, ցանկանում են ուղարկել: Երբ ապրանք ես ունենում, նոր պետք է մտածես արտահանելու մասին, ոչ թե…»:

Նազարյանի կարծիքով մենք պետք է արտադրենք ոչ թե մեղր, այլ մեղվաբերք` ծաղկափոշի, մեղվաթույն:
Նա ասում է, որ տնային պայմաններում չենք կարող ստուգել` մեղրը մաքո՞ւր է, թե՞ կեղծ. «Կարելի է տարբերակել կեղծ ու որակով մեղրը իրարից միայն լաբարատոր պայմաններում: Նորմալ մեղվաբույծը չի վերցնի իր մեղրը ու փողոցներն ընկնելով «հորս արեւով» երդվի ու ասի, որ մաքուր է: Ամեն դեպքում զգույշ եղեք, որովհետեւ կեղծված մեղրի մեջ շիբ կա, որը թունավոր է»:

Հայաստանի մեղվաբույծների ազգային միավորման նախագահը խոսեց նաեւ իրենց կառույցի գործունեության մասին. «Անցած տարիների ընթացքում «ՄԱՄ»-ը միավորել է 5000 փորձառու մեղվաբույծների: Համագործակցելով ագրարային համալսարանի հետ, կազմակերպվել են վերապատրաստման դասընթացներ, որտեղ որակավորում են ստացել շուրջ 80 մասնագետներ: GTZ գերմանական կազմակերպության օժանդակությամբ Տավուշի մարզում անցկացվել են դասընթացներ սկսնակ մեղվաբույծների համար, մշակվում է մեղվաբուծության վերաբերյալ օրենք-նախագիծ, որի ընդունումը կարեւոր խթան կհանդիսանա մեղվաբուծության զարգացման համար:

Սկզբնաղբյուր. Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ
Աղբյուր. aravot.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ