Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Ձկան միսը ծերության օրոք մկանները կպաշտպանի մաշվելուց

Ձկան միսը ծերության օրոք մկանները կպաշտպանի մաշվելուց

Շաբաթական երեք անգամ մեկ բաժին յուղոտ ձկան (թյունիկ, իշխան, թյուննոս) օգտագործումը տարեց մարդկանց մկանները պաշտպանում է մաշվելուց: Ազդեցությունը կրկնապատկվում է ֆիզիկական վարժություններով զբաղվելու դեպքում:

40 տարեկանում օրգանիզմը կորցնում է միայն ֆիզիկական վարժությունների միջոցով ինքնուրույն մկանային զանգված աճեցնելու հնարավորությունը: Ավելի ստույգ` տարեցների համար դժվար է դիմադրել մկանային հյուսվածքի նվազմանը:

Վերջերս կատարված հետազոտության արդյունքում գիտնականները յուղոտ ձկան օգտագործումը համադրել են ֆիզիկական վարժությունների հետ: Պարզվել է, որ այդ համադրությունը 60 տարեկանից մեծ կանանց մկանների կենսագործունեությունն ակտիվացրել է գրեթե 20%-ով: Այն խմբում, որը կատարել է վարժություններ առանց ձկան միս ուտելու` այս թիվը կազմել է ընդամենը 11%:

Ձուկ կերած կանայք 12 շաբաթ հետո ավելի հեշտությամբ են վեր կացել աթոռից, քայլվածքն ավելի թեթև է դարձել, ավելի հեշտ են հանձնել հավասարակշռության թեստերը, հայտնում է Globalscience.ru-ն:

Ավելի վաղ ամերիկացի գիտնականները պարզել էին, որ կարմիր, չոր գինու չափավոր օգտագործումը դրականորեն է ազդում տարեց մարդկանց առողջության վրա:

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ