Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Սննդի պակասության պատճառով աշխարհին բուսակերություն է «սպառնում». գիտնականներ

Սննդի պակասության պատճառով աշխարհին բուսակերություն է «սպառնում». գիտնականներ

Ջրային պաշարների ուսումնասիրության ոլորտի առաջատար մասնագետները, հաշվի առնելով սննդամթերքի պակասի ահագանցող փաստը, հանգել են եզրակացության, որ գալիք 40 տարիների ընթացքում մոլորակի ողջ բնակչությունը կարող է բուսակեր դառնալ:

Ինչպես գրում է The Guardian-ը` խմելու ջրի պաշարների նվազումն ամենաուղիղ կապն ունի սննդարտադրության հետ: Այժմ մարդիկ օրգանիզմի համար անհրաժեշտ պրոտեինների 20%-ը ստանում են կենդանական ծագում ունեցող մթերքներից, սակայն այս ցուցանիշը պետք է հասցվի 5%-ի` 2050թ-ին 9 մլրդ բնակչությանը բավարար սննդով ապահովելու համար:
Համաձայն գիտնականների կանխատեսման` գալիք տասնամյակների ընթացքում անհրաժեշտ ջրային միջոցներ չեն լինի ցանքատարածությունները ջրելու և 9 մլրդ բնակչությանը կերակրելու համար, եթե մարդիկ շարունակեն ներկայիս մեծ տեմպերով միս օգտագործել:

Մասնագետների կարծիքով անցումը դեպի բուսակերությունը միակ տարբերակն է պահպանելու ջրային պաշարների ծավալը` բավարար սնունդ արտադրելու համար: Բանն այն է, որ պրոտեիններով հարուստ կենդանական ծագում ունեցող սննդամթերքի արտադրման համար 10 անգամ ավելի շատ ջուր է հարկավոր, քան բուսական սննդամթերքի դեպքում: Աշխարհում բերրի հողերի 1/3-ն օգտագործվում է կենդանիների համար սնունդ հանդիսացող հացահատիկի աճեցման համար: Իսկ մսի օգտագործման ներկայիս ծավալները զգալի կրճատելու դեպքում այս ցանքատարածությունները կօգտագործվեն բանջարեղենի և մրգերի աճեցման համար, ինչը հնարվորություն կտա նվազեցնել սննդի պակաս ունեցող մարդկանց թիվը:

Ըստ գիտնականների տվյալների` ներկայում ամբողջ աշխարհում 900 մլն մարդ սովի է մատնված, իսկ 2 մլրդ տառապում են թերսնուցումից:

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ