Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Գիտնականները պարզել են ամենազովացնող սնունդն աշխարհում

Գիտնականները պարզել են ամենազովացնող սնունդն աշխարհում

Ամերիկացի գիտնականները պարզել են, որ ամենազովացնող և շոգին մարմնի ջերմաստիճանը կարգավորող սնունդը վարունգով սենդվիչներն են, գրում է The Telegraph-ը:

Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ վարունգն օգնում է, որ շոգ եղանակին մարդու օրգանիզմը չջրազրկվի և պահպանի կենսական անհրաժեշտության հանքանյութերն ու վիտամինները:


Նրանք նաև բացահայտել են, որ վարունգի հատկություններն էլ ավելի արդյունավետ են դառնում, եթե մինչ օգտագործումը դրանք լվացված են լինում թեյով:

Իսկ ինչ վերաբերվում շատերի սիրելի պաղպաղակին որպես զովանալու լավ միջոց, ապա մասնագետները նշում են, որ այն վարունգով սենդվիչներից պակաս արդյունավետ է: Նրանց կարծիքով առավել շոգ օրերին հարկավոր չէ նաև շատ սառը ջուր խմել. այն պետք է լինի սենյակային ջերմաստիաճանի:

Բացի այդ շոգ եղանակին լավ զովացնող հատկություններ ունեն նաև գարեջուրը, թեյը, կարրին և շատ հեղուկ պարունակող մրգերն ու բանջարեղենը:

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ