Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Թուրինջի հյութը քաղցկեղի դեմ օգտագործվող դեղերի ազդեցությունը մեծացնում է 3 անգամ

Թուրինջի հյութը քաղցկեղի դեմ օգտագործվող դեղերի ազդեցությունը մեծացնում է 3 անգամ

Չիկագոյի կլինիկայում թուրինջի հյութի ավելացումը քաղցկեղով հիվանդների ամենօրյա կերակրացանկին հիվանդության դեմ օգտագործվող դեղերի ազդեցությունը մեծացրել է 3 անգամ: Դա բժիշկներին հնարավորություն է տվել պակասեցնել տոքսիկ դեղամիջոցների քանակությունը` խուսափելով կողմնակի ազդեցություններից: Այս մասին հայտարարել են բժիշկները` Clinical Cancer Research ամսագրում տպագրված հարցազրույցում:

Բժիշկների խմբի ղեկավար Էզրա Քոհենը և նրա գործընկերները փորձել են մեծացնել սիրոլիմուսի` հակաքաղցկեղային ամենահեռանկարային դեղամիջոցի արդյունավետությունը:

Հոդվածի հեղինակները պարզաբանել են, որ դեղամիջոցի օգտագործման հիմնական արգելքներից էր կողմնակի ազդեցությունը, այդ պատճառով դրա օգտագործումը սահմանափակվել էր:

Բժիշկները փորձել են շրջանցել այդ սահմանափակումը` հիվանդների կերակրացանկում ավելացնելով 1 բաժակ գրեյպֆրուտի հյութ: Մեթոդի ստուգմանը մասնակցել է անբուժելի քաղցկեղով տառապող 138 կամավոր, որոնք բուժում էին ստանում Չիկագոյի կլինիկաներում:

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ