Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Աղցանի բուսայուղային հավելումը հիվանդություններից լավագույն պաշտպանությունն է

Աղցանի բուսայուղային հավելումը հիվանդություններից լավագույն պաշտպանությունն է

Աղցանի ոչ շատ յուղալի հավելում ընտրելու դեպքում ավելի հեշտ կստացվի քաշի կարգավորումը, սակայն դրանով հնարավոր է չեզոքացնել նաև բոլոր օգուտները, գրում է The Daily Mail-ը:

Բանն այն է, որ յուղալի հավելումը մարդու օրգանիզմին յուրացնել մեծ կարոտինոիդները` միացություններ, որոնք նվազեցնում են քաղցկեղի և սրտի հիվանդությունների վտանգը:

ԱՄՆ Այովայի համալսարանի աշխատակիցները 29 կամավորներից կազմված խումբ են հավաքել: Նրանց առաջարկել են աղցաններ ուտել, որոնք առատորեն հավելված են եղել կարագով, ռապսային ձեթով և եգիպտացորենի ձեթով: Փոփոխվել է նաև ճարպերի քանակը` 3,8 գրամից մինչև 20 գրամ:

Ուսումնասիրման կարևոր պայման է եղել նաև ճարպերում լուծվող կարոտինոյիդների յուրացման մակարդակը պարզելը:

Բոլոր բուսայուղերը, բացի ռապսայինից, մեծապես նպաստել են մեծ քանակի օգտակար միացությունների յուրացմանը: Ռապսային ձեթի պարագայում փոքր կամ մեծ չափաբաժինը միանման է գործել: Իսկ առավել լավ այդ հարցում աշխատում է եգիպտացորենի ձեթը:

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ