Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Էնդոկրինոլոգի խորհուրդը՝ ծարավը հագեցնել ջրով, իսկ քաղցը՝ խմորային ուտելիքներով

Էնդոկրինոլոգի խորհուրդը՝ ծարավը հագեցնել ջրով, իսկ քաղցը՝ խմորային ուտելիքներով

Յուրաքանչյուր մարդ պետք է խելամիտ լինի և իր սննդակարգն այնպես կազմի, որպեսզի հետագայում առողջական խնդիրներ չունենա: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը: Նա նշեց, որ օրինակ Անգլիայում կա օրենք, որի համաձայն՝ ծնողական իրավունքից զրկում են այն ծնողներին, որոնց երեխաները սխալ սնվելու հետևանքով չափազանց գիրանում են:

Ա.Պողոսյանը նշեց, որ այդ երևույթները կան նաև Հայաստանում, սակայն անհրաժեշտ է ունենալ սնվելու, առողջ ապրելակերպի վերաբերյալ նվազագույն գիտելիքներ: Ըստ նրա՝ սննդակարգում, հատկապես ամռանը պետք է գերակշռող լինի բանջարեղենը, միրգը և կաթնամթերքը:

Անդրադառնալով արագ սննդի խնդիրներին, նա ասաց, որ մեկ անգամ արագ սնունդ ընդունելով խնդիրների առջև չեն կանգնի, խնդիրը սիստեմատիկ օգտագործման մեջ է: «Հիմնականում այդ կետերը գտնվում են գետնուղիներում, որտեղ չկա անհրաժեշտ պայմաններ, հոսող ջուր»,- նշեց Ա. Պողոսյանը՝ հավելելով, որ չնայած քաղաքային իշխանությունները դրա դեմ ակտիվ պայքարեցին, սակայն որոշ ստորգետնյա անցումներում դեռևս գործում են արագ սննդի կետերը:

Հարցին, թե չի կարծում, որ մարդիկ նախընտրում են արագ սնունդը, քանի որ այն համեմատաբար մատչելի է, Ա.Պողոսյանը պատասխանեց, որ նույն գնով կարելի է գնել առողջ սնունդ՝ կաթնաշոռ, լոլոիկ այսինքն՝ այնպիսի մթերքներ, որոնք այդքան էլ թանկ չեն:

Ինչ վերաբերում է լցնովի պաղպաղակներին, բանախոսը նշեց, որ պաղպաղակի որակի մասին ոչին չի կարող ասել, քանի որ դժգոհություններ, ահազանգեր պաղպաղակի համի որակի մասին չեն ստացել, սակայն խնդիրներ կան պաղպաղակների ժամկետների պահպանման ուղղությամբ:
 
«Պաղպաղակների վրա գրված է՝ պահպանման ժամկետը վեց ամիս է, բայց որ օրվանից՝ նշված չէ, սա կարելի է կրիմինալ համարել»,- նկատեց նա:

Էնդոկրինոլոգ Բամինե Բաղրամյանի խոսքերով՝ Հայաստանում մատուցվող արագ սնունդը տարբերվում է Եվրոպայում և Ռուսաստանում մատուցվող արագ սննդից, սակայն ցանկացած տիպի սնունդ պետք է ընդունել հանգիստ պայմաններում, նստած վիճակում, ոչ թե ոտքի վրա՝ կանգնած վիճակում: «Այսինքն՝ չի կարելի միաժամանակ աշխատել և սնունդ ընդունել, քանի որ այդ ժամանակ նյարդային համակարգը հակասության մեջ է դրվում, որից էլ առաջին հերթին առաջանում է գաստրիտը»,- ասաց էնդոկրինոլոգը:

Բ. Բաղրամյանը նշեց, որ խորհուրդ է տրվում 60 տոկոս սննդի կալորիականությունը ընդունել ածխաջրերի ձևով, սակայն գոյություն ունեն արագ և դանդաղ ներծծվող ածխաջրերերով ուտելիքներ: Ըստ նրա՝ արագ ածխաջրերին պատկանում են բոլոր տեսակի քաղցր ուտելիքները՝ միրգ, զովացուցիչ ընմելիքներ, պաղպաղակ, շոկոլադ, որոնք շատ արագ մարսվում են և մտնելով արյան մեջ բարձրացնում են գլյուկոզայի մակարդակը: Ուստի, ըստ էնդոկրինոլոգի, խորհուրդ չի տրվում ծարավը կամ քաղցը հագեցնել զովացուցիչ ըմպելիքներով ու պաղպաղակով, այլ պետք է խմել մաքուր ջուր, իսկ քաղցը հագեցնելու համար՝ խմորային ուտելիքներ:

«Բնությունը մեզ ստեղծել է առողջ, բայց մենք մեր կյանքի ընթացքում անում ենք ամեն ինչ, որպեսզի խախտենք այս հավասարակշռությունը: Եթե չհետևենք մեր սննդակարգին, ապագայում մեզ կարող է սպառնալ ոչ միայն ճարպակալումը, այլև տարբեր հիվանդությունները»,- նշեց Բ.Բաղրամյանը:

Սկզբնաղբյուր. panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ