Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Գիտնականները հայտնաբերել են սուրճ օգտագործելու և երկարակեցության միջև կապը

Գիտնականները հայտնաբերել են սուրճ օգտագործելու և երկարակեցության միջև կապը

Սուրճ օգտագործելը, պարզվում է, կարող է նվազեցնել մահվան ռիսկը. այսպիսի եզրակացության են հանգել գիտնականները 15 տարի հետազոտելով 50-ից 71 տարեկան ավելի քան 402 հազար մարդկանց: Հետազոտության տվյալները հրապարակել է «The New England Journal of Medicine» -ում:

Աղբյուրը նշում է, որ այդ տարիների ընթացքում հետազոտվողներից 52 հազարը տարբեր պատճառներով մահացել են ու պարզվել է, որ մահացությունը բարձր է նրանց շրջանում, ովքեր սուրճ շատ են օգտագործել: Գիտնականները հանգել են նրան, որ սուրճ սիրողները նաև վատ սովորություններ են ունեցել` ծխել են: Սակայն,եթե մարդը չի ծխում, ապա, եզրակացրել են գիտնականները, սուրճ օգտագործելը մահվան ռիսկը կրճատում է 10 տոկոսով:

Սուրճի օգտագործումը նվազեցնում է սրտի ու թոքերի հիվանդություններից, կաթվածից ու ինֆեկցիոն հիվանդությունների մահանալու հավանականությունը: Սակայն սուրճի օգտագործումը որևէ կերպ չի նվազեցնում օնկոլոգիական հիվանդությունից մահանալու հավանականությունը:

Միևնույն ժամանակ գիտնականները նշել են, որ հետազոտությունը այդպես էլ համակարգային կապ առաջ չի քաշել, քանի որ արդյունքներն էլ կարող են պատահականության սկզբունքով արձանագրված լինեն:

Սկզբնաղբյուր. parorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ